Աֆղանական պատերազմի վետերանները հավաքվել են միության գրասենյակում
Աֆղանական պատերազմի վետերանների միության անդամները հավաքված են միության գրասենյակում:
Հիշեցնենք, որ երեկ միության նախագահ Արմեն Մխիթարյանը սոցիալական ցանցերով տեղեկացրել էր, որ
հրադադարից հետո հակառակորդի ձեռնարկած գործողությունների, սադրիչ քայլերի, խաղաղ բնակիչների ու բնակավայրերի վրա անպատասխանատու, ագրեսիվ ու պատերազմական գործողությունների այս պայմաններում Աֆղանստանի պատերազմի վետերանների միավորումը պատրաստակամություն է հայտնում լինել հայ զինվորի ու սահմանը պահող իր հայրենակցի կողքին: