211652_close_icon
views-count80829 դիտում article-date 19:51 01-09-2017

Երևանի կենտրոնում բացվեց «Նոր Զովք»-ի ևս մեկ սուպերմարկետ, որը «ձեռնոց է նետում» մոտակայքում գտնվող մյուս սուպերմարկետներին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ սեպտեմբերի 1-ին, Երևան քաղաքի Աբովյան 48 հասցեում բացվեց «Նոր Զովք»-ի ևս մեկ սուպերմարկետ, որը թվով 21-րդն է: Սուպերմակետների ցանցը իր պատմությունը սկսել է 17 տարի առաջ: Հավատարիմ մնալով իր սկզբունքներին՝ «Նոր Զովք»-ը ներկայացնում է միշտ թարմ սննդամթերք, որն, ի դեպ թարմացվում է օրվա ընթացքում երկու անգամ: Արագ և որակյալ սպասարկում, մատչելի գներ. Ահա՛ «Նոր Զովք» խանութների ցանցի աշխատանքային կարգախոսը: [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում գնումներ կատարողները ասացին. «Մոտակայքում բոլոր խանութներում ապրանքներն անհամեմատ թանկ են և միանշանակ որակական հատկանիշներով մի քանի անգամ զիջում են «Նոր Զովք»-ի տեսականուն: Մենք շատ ուրախ ենք, որ վերջապես մեր մոտ էլ բացվեց և հնարավորություն ընձեռնվեց այսուհետ գնումների համար չգնալ այլ տեղ: Մենք հավատացած ենք, որ սուպերմարկետը հավատարիմ կմնա իր սկզբունքներին, ինչպիսին միչև հիմա է եղել, իսկ մեզ համար էլ արդեն գնումներ կատարելը ոչ թե հոգս կլինի, այլ հաճույք»: Բոլոր հաճախորդները հեռացան սրահից նվերներով, քաղցրավենիքներով: Այսպիսի հյուրընկալությունը, իրոք, շատ ջերմ մթնոլորտ էր ստեղծել, ինչին դուք կարող եք նաև ականատես լինել, կամ մասնակցել արդեն մյուս սրահների բացման ժամանակ, որոնք պարբերական բնույթ են կրելու: Դեռ խանութից գնումներ չարած, կոլեկտիվը դրամական փոխանցում կատարեց Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի բնակիչներ, ամուսիններ, Կ. և Հ. Բաղդասարյանների ընտանիքին, ովքեր խանութի փոխանցած գումարով վաղը գնումներ են կատարելու իրենց 3 անփաչահաս և դպրոցական երեխաների համար: Նրանք իրենց շնորհակալությունն էին հայտնում «Նոր Զովք» խանութների ցանցի ընկերությանը ու կես կատակ կես լուրջ ասում էին . «Երևան գալուն պես՝ գնումները կատարելու ենք միայն «Նոր Զովք»-ից» : Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 197+
197+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր