82769 դիտում
14:34 25-04-2017
Ծնունդով աբովյանցի երիտասարդ բժիշկներն ու Աբովյանի քաղաքապետարանը ձեռնոց են նետում բժշկությանը. քաղաքում բացվեց ժամանակակից սարքավորումներով հագեցած բժշկական կենտրոն. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ ապրիլի 25-ին, Աբովյան քաղաքի Երևանյան 1/24 հասցեում բացվեց «Innova Clinic» բժշկական կենտրոնը։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բացման պատիվը տրվեց Աբովյանի քաղաքապետ Վահագն Գևորգյանին և ԲԿ-ի հիմնադիր Ժորա Մովսիսյանին։
Մինչ բացումը, ելույթով հանդես եկավ քաղաքապետ Վ. Գևորգյանը, ով, մասնավորապես, ասաց. «Ողջունում ենք նմանատիպ ներդրումները Աբովյան քաղաքում, ինչի շնորհիվ բացվում են նաև նոր աշխատատեղեր և սա առաջին դեպքը չէ, որ վերջին տարիներին Աբովյանում բացվում են աշխատատեղեր։ Ամենակարևորն այն է, որ մեր ուսումնասիրությունը ցույց է տվել, որ բժշկական կենտրոնի աշխատակիցները մարզում աշխատող և հանրապետությունում մեծ ճանաչում ունեցող բժիշկներ են, ովքեր միշտ համավատարիմ են մնացել Հիպոկրատի իրենց երդմանը»։
Հիմնադիր Ժ. Մովսիսյանն էլ բժշկական կենտրոնի ողջ անձնակազմի անունից շնորհակալություն հայտնեց Աբովյանի քաղաքապետարանին, որ քաղաքապետը, իմանալով իրենց ծրագրերի մասին, խրախուսել և օժանդակել է ԲԿ-ի բացմանը։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ բյուրոկրատական-թղթաբանական քաշքշուկներ տեղի չեն ունեցել և եթե տարիներ առաջ ներդրողները նման աշխատանքներ կատարելու համար կարող էին հայտնվել «Նամակ ռուսաց թագավորին»-ի հերոսի՝ Արթին պապի օրը, ապա այս դեպքում Աբովյանի քաղաքապետարանը «բաց պատուհանի» սկզբունքով է աշխատել։
Բացմանը ներկա աբովյանցիներն ասում էին. «Ողջունում ենք և ուրախ ենք, որ մեր քաղաքում ժամանակակից սարքավորումներով հագեցած բժշկական կենտրոն բացվեց։ Հիմա գիտենք, որ մեր առողջական խնդիրների համար կարող ենք հենց մեր քաղաքում առաջին ձեռքից որակյալ բուժում ստանալ և բարձր մակարդակի սպասարկման արժանանալ»։
Կենտրոնում գործելու են ստոմատոլոգիական, սրտաբանական գինեկոլոգիական, էնդոկրինոլոգիայի բաժիններ, ժամանակակից լաբորատոր ախտորոշման կենտրոնն էլ նույնպես բարձր սարքավորումներով է հագեցած, կգործի նաև սեքսոպաթոլոգիայի բաժին, որտեղ հիվանդներին ընդունելեու է և նրանց դարդին դարման է անելու Երևանի գլխավոր սեքսոպաթոլոգը։
Գ. Շամշյանը հայտնում է նաև, որ Աբովյանի քաղաքապետարանի միջնորդությամբ բժշկական կենտրոնում հատուկ հարմարություններ են ստեղծվել նաև հաշմանդամ քաղաքացիների համար, մինչդեռ կան հաստատություններ, որտեղ անտեսված է այդ խնդիրը։
Ըստ էության, այս կենտրոնը հնարավորություն է ընձեռելու բարձրակարգ խորհրդրադտվություն ու բուժում ստանալ առանց մայրաքաղաք հասնելու։
Հաստատությունը հաջողության իր ճանապարհը տեսնում է երեք հիմնական սկզբունքների կիրառման միջոցով՝
1. նորարար լուծումներ և մոտեցումներ,
2. բժշկական բարձր պրոֆեսիոնալիզմ,
3. անհատական վերաբերմունք այցելուներին։
ԲԿ-ի հիմնադիր Ժ. Մովսիսյանը հանրությանը հայտնի է նաև նրանով, որ մի քանի անգամ ականատես է եղել ավտովթարների, արտակարգ դեպքերի և որպես բժիշկ՝ մինչ շտապօգնության ու փրկարարների ժամանումը, բժշկական օգնություն է ցուցաբերել վիրավորներին։
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 260+
260+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
2562 դիտում
19:40 27-07-2019
Վանաձորի բժշկական կենտրոնը հագեցվել է ժամանակակից բժշկական սարքավորումներով
3206 դիտում
20:44 27-06-2016
Լոռու մարզում գերժամանակակից սարքավորումներով հագեցած ակնաբուժական կենտրոն է բացվել