Աֆղանստանի արևելքում պայթյուն է որոտացել
Աֆղանստանի Նանգարհարի նահանգի Ջալալաբադ քաղաքում պայթյուն է որոտացել: Այդ մասին գրում է РИА Новости-ն:
Ինչպես հայտնում է աղբյուրը` պայթյունը տեղի է ունեցել խորհրդարանի պատգամավոր Զահիր Քադերի տան մոտ:
Պայթյունի արդյունքում մահացել է մի քանի մարդ, սակայն դեռևս այդ մասին կոնկրետ տեղեկություններ չկան:
Ականատեսները հայտնել են, որ պայթյունին հաջորդել են կրակոցներ: