Աֆղանստանի ընտրական տեղամասի մոտ պայթյուն է որոտացել
Աֆղանստանի հարավարևելյան մասում՝ Լոգար նահանգի ընտրական տեղամասի մոտակայքում պայթյուն է գրանցվել, որի հետևանքով 4 մարդ վիրավոր է։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը։
«Պայթյունը տեղ է ունեցել դպրոցում գտնվող ընտրական տեղամասի մոտ։ 4 ընտրողներ վիրավոր են, որոնցից մեկի վիճակը ծանր է»,֊ հայտնել է Լագար նահանգի Մուհամեդ Ագայի տեղամասի վարչակազմի ղեկավար Աբդուլ Համիդը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ «Թալիբան» շարժումը նախագահական ընտրությունների տապալման մասին հայտարարություն էր տարածել՝ կոչ անելով ընտրողներին չգնալ տեղամաս։