Աֆղանստանի արևելքում պայթյուն է որոտացել. Մահացել է մեկ կին և 4 երեխա
Աֆղանստանի արևելքում՝ Պակտիկա նահանգում, պայթյուն է որոտացել: Այդ մասին գրում է РИА Новости-ն:
Պայթյունի արդյունքում մահացել է մեկ կին և 4 երեխա: 6 երեխա և մեկ կին էլ վիրավորվել են:
Աղբյուրի տեղեկություններով՝ հետաքննություն է սկսվել: Փաստի առթիվ այլ տեղեկություններ տեղական իշխանությունները չեն հայտնում: