ՀՀ բնապահպանության նախարարի հրամանով՝ բնության հատուկ պահպանվող տարածքներում շուրջօրյա հերթապահություն է սահմանվել
Համաձայն ՀՀ բնապահպանության նախարար Ա. Մինասյանի 2017թ. հուլիսի 17-ի N 232-Ա հրամանի` համակարգի բնության հատուկ պահպանվող տարածքների տնօրեններին հանձնարարվել է սահմանել շուրջօրյա հերթապահություն և հակահրդեհային տեխնիկական միջոցները բերել առաջնային պատրաստվածության վիճակի:
ՀՀ բնապահպանության նախարարության ենթակայության տակ գտնվող բնության հատուկ պահպանվող տարածքներից օգոստոսի 28-ին ստացված տեղեկատվության համաձայն տարածքները գտնվում են շուրջօրյա խստացված հսկողության տակ, ձեռնարկվում են կանխարգելիչ միջոցառումներ, իրավիճակը վերահսկելի է:
Օգոստոսի 26-ին ՀՀ ԲՆ «Խոսրովի անտառ» պետական արգելոցի աշխատակիցներին և ՀՀ ԱԻՆ հրշեջ փրկարարներին հաջողվել է չեզոքացնել և հանգցնել մոտ 50 ծխացող և բռնկված հրդեհի օջախ: Աշխատանքներն ընդմիջվել են գիշերվա ուշ ժամին: Հետմարման աշխատանքները շարունակվում են:
Օգոստոսի 28 -ի ժամը 11-ի դրությամբ <<Զանգեզուր կենսոլորտային համալիր >> ՊՈԱԿ -ի <<Խուստուփ>> արգելավայրից դեպի <<Ձագեձորի>> հատված ծուխը սկսել է ակտիվանալ։ Համալիրի աշխատակիցները և ՀՀ ԱԻՆ հրշեջ փրկարարներն այս պահին <<Խուստուփ>> արգելավայրի տարածքում են։ Հրդեհամարման աշխատանքներ են նախաձեռնվում :