«Մանչեսթեր Սիթին» կրկնել է 129 տարվա վաղեմության ռեկորդը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Անգլիայի առաջնության 37-րդ տուրում «Մանչեսթեր Սիթին» 1:0 հաշվով հաղթելով «Լեսթերին», պատմական ցուցանիշ է գրանցել:
«Քաղաքաբնակները» առաջնությունում բոլոր ակումբներին նվազագույնը մեկական անգամ հաղթել են երկրորդ մրցաշրջանն անընդմեջ՝ կրկնելով անգլիական բարձրագույն առաջնությունների 129 տարվա վաղեմության ռեկորդը:
Նախկինում դա հաջողվել էր «Պրեսթոնին»՝ 1888/89 և 1889/90 մրցաշրջաններում: