«Արսենալը» 21 տարվա վաղեմության ցուցանիշ է կրկնել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Անգլիայի առաջնության 32-րդ տուրում «Արսենալը» սեփական հարկի տակ 2:0 հաշվով հաղթել է «Նյուքասլին»:
Լոնդոնցիները ԱՊԼ-ի մեկ մրցաշրջանում 10-րդ անընդմեջ հաղթանակը տարավ տնային խաղերում՝ սկսած 1998թ. մայիսից:
Վերջին անգամ «Արսենալը» այս մրցաշրջանում սեփական հարկի տակ միավորներ էր կորցրել 2018թ. նոյեմբերի 11-ին՝ «Վուլվերհեմփթոնի» հետ խաղում (1:1):
Նշենք, որ այս հաղթանակից հետո «Արսենալը» 63 միավորով բարձրացավ 3-րդ տեղ: