«Բարսելոնան» կրկնել է 46 տարվա վաղեմության ռեկորդը
Իսպանիայի առաջնության 28-րդ տուրում «Բարսելոնան» 3:1 հաշվով հաղթել էր «Վալենսիային» և զարմանալի ռեկորդ սահմանել:
Այս մրցաշրջանի 28 տուրերի ընթացքում կատալոնացիները ոչ մի կարմիր քարտ չեն ստացել և նրանց դարպասին ոչ մի 11 մետրանոց հարված չի նշանակվել:
Վերջին անգամ Պրիմերայում նման բան տեղի էր ունեցել 1970/71 մրցաշրջանում:
Ուշագրավ է, որ «Բարսելոնա»-«Վալենսիա» խաղում Մեսին գոլերից մեկը խփեց 11 մետրանոց հարվածից, իսկ հյուրերի պաշտպան Էլիակմ Մանգալյան 1:1 հաշվի ժամանակ հեռացվեց խաղադաշտից: