Փարիզում ավարտվում է ըմբշամարտի աշխարհի առաջնությունը, որը բավական հաջող ստացվեց Հայաստանի ներկայացուցիչների համար:
Ազատոճայինների 97 կգ քաշային կարգում Հայաստանը ներկայացնող Գեորգի Կետոևը բրոնզե մեդալի համար պայքարեց վրացի Էլիզբար Օդիկաձեի հետ:
Թեպետ գոտեմարտն ավարտվեց 2:2 հաշվով, բայց 2 միավորանոց հնարքի շնորհիվ հաղթանակը տրվեց Կետոևին:
Հիշեցնենք, որ ավելի վաղ բրոնզե մեդալ էր նվաճել 125 կգ քաշային Լևան Բերիանիձեն: