Օդեսայում ծեծի են ենթարկել տեղական թերթի գլխավոր խմբագրին
Ուկրաինայի Օդեսայի մարզում ծեծի է ենթարկվել «Նադդնեստրյանսկայա պրավդա» թերթի գլխավոր խմբագիր Ռոման Վարշանիձեն: Հաղորդում է [url=http://tass.ru/proisshestviya/4509751]tass.ru[/url]-ն:
Վարշանիձեն միջադեպը կապել է իր գործունեության և ոմանց համար ոչ հաճելի նյութերի հրապարակման հետ:
«Օգոստոսի 25-ին տուն վերադառնալու ճանապարհին ինձ վրա հարձակվեցին երկաթե մահակներով զինված անձինք»,- ասել է նա իր ղեկավարած [url=http://pravdand.com/]թերթում[/url]:
Երկաթե մահակներով զինված երկու երիտասարդ Ռոման Վարշանիձեի վրա հարձակվել են օգոստոսի 25-ի երեկոյան: Նրանք մահակներով հարվածներ են հասցրել լրագրողի գլխին:
Ոստիկանությանը հաջողվել է ձերբակալել հարձակվողներին: Նրանց մեղադրանք է առաջադրվել «Հարձակում լրագրողի վրա կամ սպառնալիք նրա հասցեին» հոդվածով: Հետաքննությունն այս պահին փորձում է պարզել, թե ով է հարձակման պատվիրատուն:
Վարշանիձեի խմբագրած թերթը ցավոտ հարցերի է անդրադարձել՝ տեղական չինովնիկների կոռումպացվածության, բյուջետային միջոցների ոչ բարեխիղճ ծախսերի և հրատապ այլ թեմաների:
«Այս միջադեպը ոչ թե կթուլացնի, այլ ավելի կակտիվացնի խմբագրության աշխատանքը»,- խոստացել է Վարշանիձեն: