211652_close_icon
views-count51149 դիտում article-date 21:14 25-08-2017

Լոռու մարզի ոստիկանների կողմից բերման ենթարկված «Պոպոք» մականվամբ քրեական հեղինակությունը ձերբակալվեց

Քիչ առաջ Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության պետ Թաթուլ Շուշանյանի որոշմամբ ստեղծված քննչական խմբում ներգրավված՝ հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Արեն Մնացականյանի որոշմամբ ձերբակալվել է Վանաձոր քաղաքի բնակիչ, 36-ամյա Արթուր Յուրիի Ավետիսյանը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինիս այսօր՝ օգոստոսի 25-ին, կեսօրին Ոստիկանության Լոռու մարզային վարչության և Ոստիկանության Բազումի և Գուգարքի բաժինների աշխատակիցները, ստացված օպերատիվ տվյալներն իրացնելով՝ բերման էին ենթարկել Լոռու մարզի ոստիկանություն: Ա. Ավետիսյանի մոտ հայտնաբերվել էր Մակարով տեսակի ատրճանակ՝ լիցքավորված, մարտական վիճակում: Հայտնաբերվել էր նաև գաղտնի փականով ծալովի դանակ: Ատրճանակը լիցքավորված է եղել 7 փամփուշտով: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ «Պոպոքի» հետ է եղել նաև իր ընկերը, ով նախկինում ավազակային հարձակման համար դատապարտված է եղել և նրանք եղել են Hummer մակնիշի 51 VX 100 համարանիշի ավտոմեքենայով: Փաստի առթիվ ՀԿԳ ավագ քննիչ Ա. ՄՆացականյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր. օր-ի 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Ա. Ավետիսյանը, ով քրեական աշխարհում հայտնի է «Պոպոք» մականվամբ, տեղափոխվել է Լոռու մարզի Ոստիկանության ձերբակալվածների պահման վայր: Հայտնաբերված ատրճանակն ու գաղտնի փականով դանակն էլ քննիչի որոշմամբ ուղարկվել է փորձաքննության: Ինչպես [url=https://shamshyan.com/hy/article/2017/08/25/1075643/]ավելի վաղ [/url]հայտնել էր [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը, Ոստիկանության Լոռու մարզային վարչության քրեական հետախուզության բաժնի ծառայողները ստացված օպերատիվ տվյալներն իրացնելիս՝ Ոստիկանության Բազումի բաժին էին բերման ենթարկել Վանաձոր քաղաքի բնակիչ, 36-ամյա Արթուր Յուրիի Ավետիսյանին: Ոստիկանները ընթերականների ներկայությամբ խուզարկություն էին կատարել և նրա մոտ հայտնաբերել էին Մակարով տեսակի ատրճանակ: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր