Զլաթան Իբրահիմովիչ. Սա Մխիթարյանի տարին է լինելու
«Մանչեսթեր Յունայթեդի» հետ մեկ տարվա պայմանագիր կնքած շվեդ հարձակվող Զլաթան Իբրահիմովիչը կարծիք է հայտնել, որ իր թիմակից Հենրիխ Մխիթարյանը նախոր մրցաշրջանի համեմատ զգալի առաջընթաց կունենա:
«Կարծում եմ, որ սա Մխիթարյանի մրցաշրջանն է լինելու: Նախորդ մրցաշրջանի սկզբում նրա համար դժվար էր, սակայն հետո նա թափ հավաքեց, իսկ այս մրցաշրջանը պարզապես հրաշալի է սկսել:
Մարդիկ թերագնահատում են նրան, քանի որ նա հնչեղ անուն չունի, ինչպես՝ այլ ֆուտբոլիստներ, կամ էլ նա ծագումով փոքր երկրից է, սակայն այս տարի նա վստահություն կստանա, ինչին արժանի է:
Ես խաղադրույք եմ կատարում Մխիթարյանի վրա: Իսկ եթե հանկարծ նա ինձ փոխանցումներ չտա, ապա չի խաղա: Կատակում եմ», ասել է Իբրահիմովիչը: