Արտակարգ դեպք Երևանում. 25-ամյա Թևանին, ով հայտնաբերել էր արծվին, օգնության ձեռք են մեկնել թաղամասում բնակվող «Նաֆ-Նաֆն» ու «Նիֆ-Նիֆը». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ օգոստոսի 24-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Դավիթաշեն վարչական շրջանի սեփական տներում բնակվող 25-ամյա Թևան Հայրապետյանը նկատում է, որ ճանապարհին անօգնական արծիվ է ընկած ու նա իր ընկերների հետ արծվին տեղափոխում է անվտանգ վայր։
Բնակիչների ահազանգով ժամանել են Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը՝ Հարություն Հարությունյանի և Վարդան Սահակյանի գլխավորությամբ, ովքեր փորձում են Թևանի և «Նաֆ-Նաֆ»-ի ու «Նիֆ-Նիֆի» հետ արծվին տեղափոխել գազանանոց։
Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ Թևանին արծվին տեղափոխելու հարցում օգնել են թաղամասում հայտնի 2 երիտասարդներ, որոնց ավելի շատ թաղամասում ճանաչում են «Նաֆ-Նաֆ» ու «Նիֆ-Նիֆ»։
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի