211652_close_icon
views-count4070 դիտում article-date 15:46 22-08-2017

Նա անգնահատելի մտավորական էր, որը, ցավոք, այլևս մեզ հետ չէ. Վազգեն Մանուկյանը՝ Պերճ Զեյթունցյանի մասին

Նշանավոր հայ գրող, դրամատուրգ, հրապարակախոս, թարգմանիչ Պերճ Զեյթունցյանը իր հետքն է թողել մեր գրական մշակույթի, հրապարակախոսության, դրամատուրգիայի և թարգմանչական արվեստի մեջ: Նա զարգացրել է հայ արձակը, նրա թատերգությունները տարիներ շարունակ զարդարել և զարդարում են հայ թատրոնի բեմերը, նա ուներ խոսք, որն ազդեցիկ էր, միտք, որն արդիական է միշտ մեր երկրի զարգացման ու առաջընթացի համար: Նա անգնահատելի մտավորական էր, որը, ցավոք, այլևս մեզ հետ չէ: Իմ և Հանրային խորհրդի անունից խորին ցավակցություն եմ հայտնում անվանի գրողի ընտանիքին, հարազատներին, նրա գրչակից ընկերներին: Այս մասին ասված է ՀՀ Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանի ցավակցական ուղերձում։

Նմանատիպ նյութեր