Ճանապարհային ոստիկաններն ու փրկարարները Բաղրամյան պողոտայում հայտնված օձին տեղափոխեցին Երևանյան լճին հարակից տարածք. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ օգոստոսի 22-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 08։00-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բաղրամյան պողոտայում՝ Մարշալ Հովհաննես Բաղրամյանի արձանի հարևանությամբ, աստիճանավանդակների վրա, օձ կա և անհրաժեշտ է, որպեսզի ժամանեն փրկարարները և նրան տեղափոխեն անվտանգ վայր։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մինչ կժամանեին ԱԻՆ ՓԾ թիվ 1 հրշեջ-փրկարարական ջոկատը, Ճանապարհային Ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները հսկողություն էին իրականացնում, որպեսզի քաղաքացիները, այդ թվում նաև՝ երեխաներ, չանցնեին այդ հատվածով։
Ժամանած թիվ 1 ՀՓՋ-ի փրկարարներն օձին տեղափոխեցին անվտանգ վայր, նրանց ասելով՝ Երևանյան լճին հարակից հատված։
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի