Մեքքայի հյուրանոցներից մեկում խոշոր հրդեհ է բռնկվել, տարհանվել է 600-ից ավելի ուխտավոր
Սաուդյան Արաբիայի Մեքքա քաղաքում գտնվող հյուրանոցներից մեկում բռնկված խոշոր հրդեհի հետևանքով տարհանվել է մոտ 600 ուխտավոր։ Այդ մասին հայտնում է Tass գործակալությունը՝ հղում անելով սաուդյան ԶԼմ-ներին։
Թերթի տվյալներով՝ հրդեհն առաջացել է 15 հարկանի հյուրանոցում, որտեղ հաջին մասնակցելու նպատակով հանգրվանել են հիմնականում Թուքրիայից և Եմենից ժամանած ուխտավորներ։
Օգոստոսի 23-ին Մեքքայում կհավաքվեն աշխարհի տարբեր երկրներից ժամանած հարյուր հազարավոր հավատացյալներ՝ մասնակցելու մահմեդականների գլխավոր կրոնական միջոցառմանը։