Մարոկկոյի թագավորը ներում է շնորhել ահաբեկչության համար դատապարտված ավելի քան 400 բանտարկյալի
Մարոկկոյի թագավորը ներում է շնորհել ահաբեկչության համար դատապարտված ավելի քան 400 բանտարկյալի: Այդ մասին գրում է РИА Новости-ն:
Համաներման հրամանը հրապարակվել է Մարոկկոյի հեղափոխության 64-ամյակի ընդառաջ:
Երկրի արդարադատության նախարարության կողմից տարածված հայտարարության մեջ ասցում է, որ ներում ստացած բոլոր բանտարկյալներն ընդունել են իրենց մեղքը, հրաժարվել ահաբեկչական կառույցների հետ կապից ու բանտում գտնվելու ընթացքում ցուցաբերել են լավ վարք: