Թուրքմենստանի նախագահը մի քանի հարյուր բանտարկյալի ներում է շնորհել
                        Մուսուլմանների սուրբ Ռամադանի ընթացքում տոնվող Ամենազորության գիշերվա կապակցությամբ Թուրքմենստանի նախագահ Ղուրբանգուլի Բերդիմուհամեդովը համաներում է շնորհել 612 բանտարկյալի, հայտնում է Ria Novosti-ն:
Բերդիմուհամեդովի հրամանագրով համաներման են արժանացել Թուրքմենստանի 586 քաղաքացիներ և 26 օտարեկրացիներ, ովքեր հանցագործություններ կատարելու համար հայտնվել են ճաղերի ետևում: 
Թուրքմենստանի նախագահի հրահանգով համաներման արժանացածները շատ կարճ ժամանակում պետք է դուրս գան բանտերից, որպեսզի հասցնեն Ամենազորության գիշերը անցկացնել իրենց ընտանիքների հետ: Նրանց նաև աջակցություն կտրվի աշխատանքի տեղավորվելու հարցում:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                     
                     
                     
                     
                     
            

