4291 դիտում
21:23 19-08-2017
ԱՄՆ հատուկ բանագնացը Մինսկում ՌԴ ներկայացուցչի հետ քննարկելու է Ուկրաինաի ինքնիշխանության վերականգնման հարցը
Ուկրաինայի հարցերով ԱՄՆ հատուկ բանագնաց Կուրտ Ուոլքերը մեկնելու է Մինսկ, որտեղ օգոստոսի 21-ին հանդիպելու է Ռուսաստանի կառավարության ներկայացուցչի հետ և քննարկելու է ռուս-ուկրաինական հարաբերությունները. Այս մասին օգոստոսի 18-ին հաղորդագրություն է տարածել ԱՄՆ պետքարտուղարությունը: Այնուհետև Ուոլքերը մեկնելու է Վիլնյուս: Տեղեկացնում է [url=https://www.svoboda.org/a/28685269.html]«Ազատություն»[/url] ռադիոկայանը:
Օգոստոսի 23-ին Ուոլքերը այցելելու է Կիև, որտեղ ԱՄՆ պաշտպանության քարտուղար Ջեյմս Մաթիսի հետ միասին հանդիպումներ կունենա Ուկրաինայի բարձրաստիճան պաշտոնյաների հետ: Նախատեսվում է քննարկել «Ուկրաինայի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության վերականգնմանն ուղղված դիվանագիտական հաջորդ քայլերը», ասվում է ԱՄՆ-ի պետքարտուղարության տարածած հաղորդագրության մեջ:
Անցյալ ամիս Ուոլքերը «Իրական ժամանակ» հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտնել է, որ Թրամփի աշխատակազմը քննարկում է Կիևին սպառազինության մատակարարման հարցը: Այդ հարցազրույցում Ուոլքերը մտավախաություն է հայտնել, թե Ուկրաինային զինելը կարող է «հրահրել Ռուսաստանին անելու ավելին, քան նա արդեն անում»:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
1489 դիտում
17:49 02-02-2025
Փետրվարի 3-ին կմեկնարկի Գազայի հատվածում հակամարտության կողմերի միջև բանակցությունների երկրորդ փուլը
1450 դիտում
17:04 02-02-2025
Թուրքիան պատրաստ է ընդունել Գազայում ազատ արձակված պաղեստինցի բանտարկյալներին
1276 դիտում
15:21 02-02-2025
Սիրիայի նորանշանակ նախագահն առաջին արտասահմանյան այցը կատարել է Սաուդյան Արաբիա