«Կալաշնիկով»-ը պատրաստ է 2018 թվականին АК-12-ի սերիական արտադրություն սկսել
Ռուսական նորագույն AK-12 ավտոմատի փորձարկումներն ավարտվել են, նրա սերիական արտադրությունը կարող է սկսվել 2018 թվականին։
Այդ մասին TASS գործակալությանը տված հարցազրույցում ասել է «Կալաշնիկով» կոնցեռնի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Կրիվորուչկոն։
«Ներկա պահին սպասում ենք Պաշտպանության նախարարության վերջնական որոշմանը։ Այն ընդունելու դեպքում պատրաստ ենք սերիական արտադրություն սկսել հաջորդ տարի»,-ասել է Կրիվորուչկոն։