9465 դիտում
10:08 19-08-2017
ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը Գյումրիում առանձնատուն է կառուցում «Հայկական ժամանակ»
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «2017 թվականի ապրիլի 2-ին տեղի ունեցած ԱԺ ընտրությունների ժամանակ բախտը չժպտաց որոշ պատգամավորների, ովքեր այդպես էլ չհայտնվեցին 6-րդ գումարման ԱԺ-ում: Նրանցից մեկն էլ գյումրեցի, ակտիվ ՀՀԿ-ական Սուքիաս Ավետիսյանն էր: Թեև նրա Գյումրիից չընտրվելն այնքան էլ զարմանալի չէր, քանի որ նա պատգամավորի պաշտոնը զբաղեցնում էր կուսակցության համամասնական ցուցակում զբաղեցրած իր հորիզոնականի շնորհիվ:
Armtimes.com-ին տեղեկություններ էին հասել այն մասին, որ Ավետիսյանը բիզնեսով է զբաղվելու, թեև վերջինս մեզ հետ զրույցում հերքեց այդ տեղեկությունները: Այժմ նա ակտիվ շինարարությամբ է զբաղված` նոր առանձնատուն է կառուցում: Ավետիսյանը շինարարությունն իրականացնում է Գյումրիում` Մադոյան փողոցի իր մյուս տան դիմաց: Armtimes.com-ի այս տեղեկությունն Ավետիսյանը մեզ հետ զրույցում չհերքեց:
Նրա հետ մեր զրույցն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.
[b]Պարոն Ավետիսյան, քաղաքականությունից դուրս եկա՞ք, ինչո՞վ եք այժմ զբաղվում:[/b]
Հիմա զբաղվում եմ կուսակցական աշխատանքով:
[b]Իսկ ինչ-որ այլ աշխատանքի ցանկություն կամ մտադրություն ունե՞ք:[/b]
Ցանկություն էլ կա, մտադրություն է կա…
[b]Իսկ առաջա՞րկ:[/b]
Դեռևս կոնկրետ առաջարկ չկա:
[b]Իսկ ի՞նչ պաշտոն եք ցանկանում զբաղեցնել:[/b]
Հիմա դրա ժամանակը չէ: Կլինի առաջարկ, կմտածեմ:
[b]Պարոն Ավետիսյան, խոսվում է, որ բիզնեսով եք զբաղվելու, ճի՞շտ է:[/b]
Ճիշտն ասած` երբեք չեմ զբաղվել, ու մտադրություն էլ չունեմ:
[b]Պարոն Ավետիսյան, այս պահին Ձեր առանձնատան դիմաց, ինչ-որ նոր կառույցի շինաշխատանքներ է իրականացվում: Նոր առանձնատո՞ւն եք կառուցում:[/b]
Նոր առանձնատուն չեմ կառուցում: Վաղուցվա իմ տան հիմքերի վրա տուն եմ կառուցում:
[b]Ինչպիսի՞ տուն է լինելու, երկհարկանի՞, կնկարագրե՞ք:[/b]
Նորմալ, սովորական տուն է լինելու: Մարդու ապրելու համար` սովորական տուն:
[b]Պարոն Ավետիսյան, բնակարանի խնդիր ունե՞ք, որ նորն եք կառուցում: Ձեր առանձնատունը կիսակառույցի դիմաց է, չէ՞:[/b]
Դիմացինն առանձնատուն չէ: Ընդհանուր բակի մեջ, ընդհանուր տուն է»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
8392 դիտում
09:48 16-11-2016
Ազատության պողոտայում առանձնատուն է կառուցում նաև Վիգեն Սարգսյանը. «Ժամանակ»
Այս բաժնից
937 դիտում
08:50 09-11-2024
Ինչո՞ւ Նիկոլ Փաշինյանը շահագրգռված չէ գերիների ու բռնի առևանգվածների ազատ արձակման հարցում. «Փաստ»
892 դիտում
08:29 09-11-2024
Կապիտուլացիայից 4 տարի անց. ինչ ունենք. «Ժողովուրդ»