211652_close_icon

Ազատության պողոտայում առանձնատուն է կառուցում նաև Վիգեն Սարգսյանը. «Ժամանակ»

views-count8512 դիտում article-date 09:48 16-11-2016
«Ժամանակ» թերթը գրում է. ««Ժամանակ»–ին հաջողվեց պարզել, որ շուրջ մեկուկես տարի առաջ Ազատության պողոտայի «Հաղթանակ» զբոսայգու շրջակա զբոսայգու հաշվին կառուցվող «միլիոնատերերի փողոցում» Վիգեն Սարգսյանը ձեռնարկել է առանձնատան շինարարությունը, որը, սակայն, դադարեցրել է այս տարի, ապրիլյան պատերազմից հետո, երբ քննադատության թիրախում հայտնվեցին պաշտոնյաների ունեցվածքն ու դղյակները։ Վիգեն Սարգսյանը պաշտպանության նախարար նշանակվելուց հետո առավել ևս չի համարձակվում վերսկսել տան շինարարական աշխատանքները»։ [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր