14256 դիտում
19:04 25-07-2015
Քանի միլիոնանոց ավտոմեքենա է վարում ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը, որն է եղել նրա մի քանի հարյուր դոլարանոց 1-ին մեքենան, ինչու է խորհուրդ տալիս զգուշանալ կին վարորդներից եւ ավելին
ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը 2008 թվականի արտադրության Mitsubishi Pajero մակնիշի ավտոմեքենա է վարում։ Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի հետ զրույցում ասաց Սուքիաս Ավետիսյանը։
Նա նշեց, որ ավտոմեքենան գնել է 2008 թ-ին՝ ապառիկով՝ 5 տարի ժամկետով եւ 2013թ-ին պարտքը մարել է։ Այն գնել է շուրջ 12 միլիոն դրամով, որը մոտ 35 հազար ԱՄՆ դոլար է կազմել։
Իսկ առաջին մեքենան գնել է 1989 թ-ին. այն եղել է «Ուազ 469» մակնիշի մեքենա։ Այդ տարիներին աշխատել է ռուսական հիմնարկություններից մեկում եւ քանի որ մեքենան շատ հին է եղել, շատ էժան է գնել՝ մի քանի հարյուր դոլարի դիմաց։
Ավտոմեքենան անձամբ է վարում, վարորդի ծառայությունից չի օգտվում։ Մեքենայի մեջ ավելի շատ լուրեր է լսում, հակառակ դեպքում՝ մեղմ երաժշտություն կամ հայկական երգեր։
Ներկա պահին նոր ավտոմեքենա ունենալու երազանք չունի։ Ավտոտեսուչների հետ էլ խնդիրներ չեն լինում։ Կանգնեցնելու դեպքում էլ ճանաչում են։
Այնինչ կին վարորդների հետ չի համակերպվում։
«Վա՜յ, կներեք, բայց կին վարորդները շատ վտանգավոր են։ Շատ ուշ են կողմնորոշվում երթեւեկության ընթացքում։ Այսինքն՝ մեքենա վարելիս եւ հետեւից և առջևից պետք է նայես, որ կին վարորդ չլինի»,- ավելացրեց պատգամավորը։
Խախտումներ էլ չի անում: Վերջին երկու տարում մոտ 100 հազար դրամի տուգանք է մուծել։
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ին մնում է Սուքիաս Ավետիսյանին մաղթել կանանցից հեռու եւ անփորձանք երթեւեկություն, ինչպես նաև էլ ավելի լավ ավտոմեքենաներ։
Նմանատիպ նյութեր
9462 դիտում
10:08 19-08-2017
ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը Գյումրիում առանձնատուն է կառուցում «Հայկական ժամանակ»
Այս բաժնից
490 դիտում
18:25 15-11-2024
Անդրադարձ է կատարվել Սիսիան-Քաջարան ճանապարհահատվածի կառուցման աշխատանքներին
370 դիտում
18:13 15-11-2024
Էկոնոմիկայի նախարարի տեղակալն այցելել է Տավուշի մարզ
373 դիտում
18:01 15-11-2024
Էդվարդ Ասրյանը ՊՆ պաշտպանական ազգային հետազոտական համալսարանում աշխատաժողովի է մասնակցել