Իսպանիայում ահաբեկչությունների առնչությամբ ոստիկանությունը ձերբակալել է 4 մարդու
Կատալոնական ոստիկանությունը հայտարարել է, որ Իսպանիայում տեղի ունեցած ահաբեկչությունների առնչությամբ 4 մարդ է ձերբակալվել։ Այդ մասին գրում է РИА Новости-ն:
Ավելի վաղ հաղորդվել է, որ ոստիկանությունը որոնում է 18-ամյա Մուսա Ուքաբիրին, ով, ամենայն հավանականությամբ, պատասխանատու է Բարսելոնայի ահաբեկչական հարձակման համար:
Հիշեցնենք, որ նախօրեին Բարսելոնի կենտրոնում՝ զոբսաշրջիկաների սիրելի վայրերից մեկում, միկրոավտոբուսը մխրճվել էր մարդկանց բազմության մեջ, ինչի հետևանքով զոհվել է 13 մարդ, վիրավորվել մի քաի տասնյակը։ Ահաբեկչության պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությունը։