7274 դիտում
13:12 18-08-2017
«Tax free». օտարերկրյա քաղաքացիներին վերադարձված ԱԱՀ-ն շուրջ 57 տոկոսով ավելացել է
2017 թվականի հունվար-հուլիս ամիսներին Հայաստան ժամանող օտարերկրյա քաղաքացիներին ավելացված արժեքի հարկի վերադարձի հարկային հաշիվներով (Tax free) վերադարձվել է շուրջ 277 մլն դրամ, ինչն ավելի քան 100 մլն դրամով կամ շուրջ 57 տոկոսով գերազանցել է 2016 թվականի նույն ժամանակահատվածի ցուցանիշը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԿԱ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։
«Tax free» հաշիվներով վերադարձված գումարների աճը հիմնականում պայմանավորված է տարեսկզբին ԱԱՀ-ի վերադարձի հաշվով ձեռք բերված ապրանքների արժեքի շեմի կրկնակի նվազեցմամբ»,-նշել է Պետական եկամուտների կոմիտեի ստուգումների կազմակերպման և դիտարկման վարչության հարկային հաշվանցումների և վերադարձման հսկողության բաժնի պետ Արման Միրզոյանը՝ հիշեցնելով, որ ՀՀ կառավարության որոշմամբ 2017թ. հունվարի 1-ից օտարերկրյա անձանց կողմից ավելացված արժեքի հարկի գումարները հետ ստանալու համար նախատեսված ԱԱՀ վերադարձի հաշվով ձեռք բերված ապրանքների արժեքի (ներառյալ ԱԱՀ-ն) շեմը 100.000 դրամի փոխարեն սահմանվել է 50.000 դրամ:
Ա. Միրզոյանի խոսքով՝ վերադարձված գումարների աճին նպաստել է նաև ներգնա զբոսաշրջային այցելությունների թվի աճը:
Ի դեպ, «Tax free» համակարգի ներդրման ժամանակահատվածից՝ 2014 թվականից մինչ օրս արտոնությունից օգտվողներին է վերադարձվել ավելի քան 1 մլրդ 245 մլն դրամ գումար: Հայաստանում ձեռք բերված ապրանքների համար վճարված ԱԱՀ-ն օտարերկրյա քաղաքացիներին է վերադարձվում մեր երկրից մեկնելիս՝ օդանավակայաններում և սահմանային մյուս անցակետերում:
Նմանատիպ նյութեր
4202 դիտում
11:46 03-02-2017
«Tax free». օտարերկրյա քաղաքացիներին վերադարձված ԱԱՀ-ն 2016 թվականին էականորեն ավելացել է
4205 դիտում
09:17 03-10-2016
«Tax free» համակարգի ներդրումից՝ 2014 թվականից մինչ օրս վերադարձված գումարը գերազանցել է 1 մլրդ դրամը
2909 դիտում
15:44 10-01-2017
Փոփոխություններ «Tax free» համակարգում. նվազեցվել է ԱԱՀ վերադարձի շեմը՝ 100.000 դրամից դառնալով 50.000 դրամ
Այս բաժնից
619 դիտում
18:07 29-01-2025
Նարեկ Մկրտչյանը Սաուդյան Արաբիայում մասնակցել է նախարարական կլոր սեղանին
700 դիտում
17:05 29-01-2025
Բանակն ամենաշատն ատողն այսօր դարձել է գերագույն գլխավոր հրամանատար. Ռուբեն Հակոբյան