896 դիտում
19:03 04-09-2014
Ամռանը մարզաառողջարանային ճամբարներում հանգստացել է երևանաբնակ 1175 երեխա
ՀՀ կառավարության ծրագրով Հանքավանի և Ծաղկաձորի մարզաառողջարանային ճամբարներում հունիս, հուլիս և օգոստոս ամիսներին կազմակերպվել է երևանաբնակ 1175 երեխաների ամառային հանգիստը:
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ այդ աշխատանքներում ներգրավվել են վարչական բոլոր շրջանների աշխատակազմերը` վարչական շրջանների ղեկավարների գլխավորությամբ, ովքեր դպրոցականներին ճանապարհել, դիմավորել, նաև անձամբ ճամբարներ են այցելել և տեղերում ծանոթացել երեխաների հանգստի պայմաններին: Ծրագրում հիմնականում ընդգրկվել են զոհված, հաշմանդամ դարձած զինծառայողների, ծնողազուրկ և սակավ ապահովված բազմազավակ ընտանիքների 7-13 տարեկան երեխաներ: 2014 թվականի ամառային հանգստի պետական ծրագիրը հատկանշական էր նրանով, որ նախկինում 2 հերթափոխով կազմակերպված ճամբարային ծրագիրն այս տարի ընթացել է 3 հերթափոխով` ներգրավելով ավելի մեծ թվով երեխաների:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն
Նմանատիպ նյութեր
1348 դիտում
13:00 17-08-2015
Ամառային մարզաառողջարանային ճամբարներում 3 հերթափոխով 1175 երեխա է հանգստացել. լուսանկարներ
2235 դիտում
14:16 17-08-2017
Մարզաառողջարանային ճամբարներում ամառային հանգիստն է անկացրել երևանաբնակ 1215 երեխա
Այս բաժնից
478 դիտում
14:56 25-11-2024
Պապիկյանն այցելել է սահմանագոտի
640 դիտում
14:34 25-11-2024
Աշխատանքը կատարել մեծ նվիրումով և չխուսափել որոշումներ կայացնելուց. Խուդաթյանը՝ ՏԿԵՆ աշխատակազմին
760 դիտում
14:28 25-11-2024
Հայտնի մտավորական գործիչները և գիտության ոլորտի ներկայացուցիչները՝ ընդդեմ քաղաքային տրանսպորտի թանկացման