Իրանում հարյուրավոր մարդիկ են թունավորվել քլորից
Իրանի հարավային Խուզեսթան նահանգի Դեսֆուլ քաղաքի հիվանդանոց է տեղափոխվել 475 մարդ։ Այդ մասին հայտնում է Interfax-ը։
Վերջիններս թունավորվել են քլորից և շնչական խնդիրներով հոսպիտակացվել։
Նախնական տվյալների համաձայն՝ քլորի արտահոսքը տեղի է ունեցել ջրամատակարարմամբ զբաղվող ընկերությանը պատկանող պահեստներից մեկից։ Մեծ քանակությամբ քլորը խառնվել է խմելու ջրին, ինչն էլ պատճառ է դարձել զանգվածային թունավորման։