Դոնբասում բնակիչները շարունակում են քլորից թունավորման նշաններով հիվանդանոցներ դիմել
Դոնեցկի մարզի Սլավյանսկ քաղաքի մերձակայքում Կիևի կողմից վերահսկվող ուժայինների կիրառած ականակոծման հետևանքով արդեն երկու օր է քլորով թունավորվելու ախտանիշով մարդիկ են տեղափոխվում քաղաքի հիվանդանոցներ:
Այս լուրը հաստատել է նաև Դոնեցկի աշխարհազորայինների հրամանատարի տեղակալ Իգոր Ստրելկովը, ով նաև հավելել է, որ հիվանդանոց տեղափոխվածների ախտանիշներն են՝ աչքերում ծակոցներ, կոկորդում քոր:
Նշենք, որ, ըստ որոշ այլ տվյալների, ուկրաինական բանակը Սլավյանսկի մոտ կիրառել է անհայտ քիմիական զենք:
ria.ru