Թուրքիայի հարավ-արևելքում ավելի քան 100 մարդ թունավորվել է քլորից
Թուրքիայի մարզային վարչությունը հայտարարել է, որ երկրի հարավ-արևելքում գտնվող Ակտաշ գյուղում քլորային թունավորումներից հետո ավելի քան 100 մարդ է հոսպիտալացվել: Այդ մասին գրում է РИА Новости-ն:
Ինչպես հայտնում է աղբյուրը` թունավորվածներից 17-ը մեծահասակներ են, 23-ը` երեխաներ:
Թունավորման պատճառ է դարձել այն, որ 3 տեղացիներ ջրի ախտահանման համար քլոր են բերել, ինչից հետո գազը սկսել է տարածվել: Փրկարարները ստիպված են եղել տարհանել գյուղացիներին: