211652_close_icon
views-count23844 դիտում article-date 21:54 13-08-2017

Ախթալայի Սուրբ Աստվածածին եկեղեցում նշվեց Սբ. Աստվածածնի Վերափոխման տոնը, եկեղեցուն նվիրվեցին արտաքին լուսավորման սարքեր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ օգոստոսի 13-ին, Լոռու մարզի Ախթալայի Սուրբ Աստվածածին եկեղեցում ևս նշվեց Սբ. Աստվածածնի Վերափոխման տոնը։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, կարգի համաձայն՝ եկեղեցում սուրբ պատարագ մատուցվեց, որից հետո կատարվեց խաղողօրհնեք, իսկ խաչքավորի կողմից մատուցվեց մատաղ։ Ներկա էին ինչպես հասարակ քաղաքացիներ, այնպես էլ Ախթալայի քաղաքապետը։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ եկեղեցու տարածքն այսուհետ կլուսավորվի արտաքին լուսավորման սարքերով, որոնք եկեղեցուն նվիրեց Ախթալայի բնակիչ Իվան Արզումանյանը։ Լուսանկարները և տեսանյութը՝ Էդիկ Սիմոնյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 171+
171+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր