211652_close_icon
views-count88774 դիտում article-date 18:11 12-08-2017

Խոշոր ավտովթար Երևանում. Ոստիկանության ակադեմիայի դիմաց բախվել են Mercedes-ները. Մեկը հայտնվել է բենզալցակայանի տարածքում. Կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր` օգոստոսի 12-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 16:30-ի սահմաններում Իսակովի պողոտայում` Ոստիկանության ակադեմիայի հարևանությամբ, բախվել են Mercedes CL 500 մակնիշի 20 MP 001 համարանիշի և Mercedes C 240 մակնիշի 98 DT 889 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը` վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Աստղիկ» բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները: Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Միքայել Աղաբեկյանը տեղեկությունը փոխանցել է Ճանապարհային ոստիկանության Ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք , որտեղից դեպքի վայր է ժանամում հերթապահ հետաքննիչը: Ճանապարհային ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորի ինքնությունը: Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ վիրավորը Mercedes C 240-ի վարորդն է եղել: Բախման հետևանքով Mercedes-ներից մեկը հարվածել է ճանապարհի բաժանանրար գոտում տեղադրված բետոնե արգելապատնեշին, իսկ մյուս Mercedes-ն էլ դուրդս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել CPS բենզալցակայանի տարածքում` փլուզելով հորային հատվածի պատը: Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 56+
56+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր