Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Ուսման Դեմբելեն դեռ հույս ունի, որ իր տրանսֆերը «Բարսելոնա» կկայանա:
20-ամյա ֆրանսիացի հարձակվողը հիասթափված է գերմանական ակումբի ղեկավարության գործողություններից: «Բարուսիան» արդեն մերժել է կատալոնացիների երկու առաջարկները. առաջին 70 միլիոն եվրո՝ գումարած պարգևավճարները, երկրորդը՝ 90 մլն եվրո և պարգևավճարներ:
Մեկ տարի առաջ, երբ Դեմբելեն «Ռենից» «Բորուսիա» տեղափոխվեց, «Բարսելոնան» արդեն հետաքրքրված էր խաղացողով: Ֆրանսիացին և դորտմունդցիները բանավոր պայմանավորվել էին, որ «Բորուսիան» բաց կթողնի Դեմբելեին, եթե թոփ-ակումբից առաջարկ լինի:
Դեմբելեն արդեն համաձայնեցրել է «Բարսելոնայի» հետ պայմանագիրը և 5 տարում կվաստակի 50 միլիոն եվրո: Նրա տրանսֆերը շատ հավանական է, թեպետ «Բորուսիան» պահանջել է 150 մլն եվրո:
Երեկ Դեմբելեն՝ ամենայն հավանականությամբ, ի նշան բողոքի, առանց բացատրության բաց էր թողել իր թիմի մարզումը, ինչի համար տուգանվել է և ժամանակավորապես հեռացվել թիմից: