211652_close_icon

Հոսանքի գինը իջեցնելու մեր առաջարկը մերժվել է. Նարեկ Կարապետյան

views-count1015 դիտում article-date 22:13 28-10-2025
«Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը գրում է.

Հոսանքի գինը իջեցնելու մեր առաջարկը մերժվել է։

Հինգ ամիս առաջ՝ հունիսի 6-ին (մինչև հունիսի 17-ի հայտնի դեպքերը), մենք՝ ՀԷՑ-ի անունից, դիմել ենք ՀԾԿՀ նախագահին՝ հոսանքի գինը իջեցնելու առաջարկով՝ 3,6 միլիարդ դրամի չափով, քանի որ համակարգի խնայողությունների և կորուստների նվազ լինելու արդյունքում առաջացել էր դրական հաշվեկշիռ։

Հունիսի 13-ին հանձնաժողովի նախագահի պատասխան նամակում առաջարկը մերժվել է։

Կարո՞ղ եք ենթադրել, թե ինչու է ՔՊ-ի կողմից նշանակված պաշտոնյան մերժել։

 

Նմանատիպ նյութեր