211652_close_icon
views-count7023 դիտում article-date 19:20 09-08-2017

Կապալառու ընկերություններն իրենց միջոցներով վերականգնում են ճանապարհի վնասված հատվածները. ՏԵՍԱՆՅՈՒԹ

«Կենսական նշանակության ճանապարհացանցի բարելավման ծրագրով 2015 թ. հիմնանորոգված Ագարակ-Յաղդան-Կողես-Օձուն ճանապարհի մի շարք հատվածներում ի հայտ են եկել թերություններ։ Հիմնական պատճառն այն է, որ Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման (Մ-6) ճանապարհի հիմնանորոգման հետևանքով այդ ուղղությամբ մեծացել է ծանրաքաշ մեքենաների հոսքը։ Չնայած դրան, գործում է ճանապարհի հիմնանորոգման երաշխիքային ժամկետ, որի ընթացքում շինաշխատանքներն իրականացրած կազմակերպությունը պարտավոր է իր միջոցներով վերացնելու առաջացած թերությունները։ ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության «Հայավտոճան տնօրինություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Աշոտ Արշակյանը տեղում հետևում է աշխատանքների ընթացքին։ Ներկայում «Ճանապարհ» և «Խաչհար» ընկերությունների կողմից իրականացվում են ճանապարհի վնասված հատվածների վերականգնման աշխատանքներ։ «Ճանապարհ» ՍՊ ընկերության աշխղեկ Արարատ Մակումյանը նշում է, որ թերությունները եղած ծավալների մոտ 0.3 տոկոսն են կազմում, ինչն իրենց ուժերով ու միջոցներով վերականգնում են։ Ճանապարհի 15.7 կմ երկարությամբ հատվածում ընթանում են փոսային նորոգումներ, ասֆալտբետոնե խառնուրդով դրանց լցման և մշակման աշխատանքներ։ Ագարակ-Յաղդան-Կողես-Օձուն գյուղական համայնքներն իրար կապող այս ճանապարհը ներկայում փաստացի փոխարինում է Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական մայրուղուն։ Մինչև հիմնական մայրուղու վերականգնումը՝ ցամաքային ճանապարհով դեպի Հայաստան մտնող և դուրս եկող բեռնափոխադրումների մեծ մասն իրականացվում է այս ճանապարհով։ Այլ մանրամասներ՝ տեսանյությում... [b] ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայություն[/b]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր