Մադրիդի «Ռեալը» դարձավ 1990 թվականից ի վեր առաջին ակումբը, որը երկու տարի անընդմեջ նվաճում է Եվրոպայի Սուպերգավաթը:
«Ռեալը» «Մանչեսթեր Յունայթեդին» հաղթեց 2:1 հաշվով:
Նախորդ թիմը, որը երկու անգամ անընդմեջ հաղթել էր Սուպերգավաթում, եղել էր «Միլանը», որը նվաճել էր այդ տիտղոսը 1989 և 1990 թվականներին:
Համապատասխանաբար, «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանն էլ պատմության մեջ երկրորդ մասնագետը դարձավ, ում հաջողվում է երկու անգամ անընդմեջ նվաճել Եվրոպայի Սուպերգավաթը: Նախկինում դա հաջողվել էր միայն իտալացի մարզիչ Արիգո Սակիին, որը «Միլանի» մարզիչն էր 1989-1990 թվականներին: