Մխիթարյանը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ մեկնեց Մակեդոնիա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր առավոտյան «Մանչեսթեր Յունայթեդը» մեկնել է Սկոպյե՝ Մակեդոնիայի մայրաքաղաք, որտեղ օգոստոսի 8-ին տեղի կունենա ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթի հանդիպումը՝ Մադրիդի «Ռեալի» հետ:
Մանկունյանցիների պատվիրակության կազմում է նաև Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը:
«Ռեալ»-«Մանչեսթեր Յունայթեդ» հանդիպումը կկայանա Սկոպյեի «Ֆիլիպ II» մարզադաշտում և կմեկնարկի Երևանի ժամանակով 22:45-ին: