211652_close_icon
views-count12298 դիտում article-date 14:37 04-08-2017

Գառնիում հանդես կգա Հայաստանի Ազգային նվագարանների պետական նվագախումբը, կհնչեն ժողովրդական ու աշուղական երգեր

Օգոստոսի 6-ին, ժամը 21.00-ին «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանում կրկին մշակութային միջոցառում է նախատեսված: Այս մասին տեղեկացնում են «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ -ից։ Այցելուների համար գիշերային գեղարվեստական լուսավորությամբ ելույթ կունենա ՀՀ մշակույթի նախարարության «Ժողովրդական երաժշտության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի Հայաստանի Ազգային նվագարանների պետական նվագախումբը` գեղարվեստական ղեկավար ու գլխավոր դիրիժոր Նորայր Դավթյանի գլխավորությամբ: Կհնչեն ժողովրդական ու աշուղական երգեր` «Սարվորի երգ»-ը (Գուսան Աշոտ), «Գարուն է գալիս» (Ալ. Հեքիմյան), «Էն քո սերն է յար» (Աշուղ Հավասի) և այլ կատարումներ: Մենակատարներ` Աննա Սարադյան, Աննա Փոստոյան, Հերմինե Ամիրյան, Հերիքնազ Պոլոյան, Արտակ Ստեփանյան, Հարություն Մուրադյան, Հրանտ Մուրադյան: [img]http://shamshyan.com/ups/images/0089540001501843059314594.jpg[/img]

Նմանատիպ նյութեր