211652_close_icon
views-count1045 դիտում article-date 22:12 26-12-2014

Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը կկատարի հայկական ֆիլմերի երգեր

Դեկտեմբերի 27-ին` ժամը 19.00-ին, Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը կներկայացնի «Հայֆիլմ նոն ստոպ» համերգային ծրագիրը։ Կներկայացվեն հայկական ֆիլմերի մեղեդիներ՝ «Նվագախմբի տղաները», «Պեպո», «Քաոս», «Եռանկյունի», «Հուսո աստղ», «Մենավոր ընկուզենին», «Խոշոր շահում», «Գիքորը», «Ճերմակ անուրջներ», «Հին օրերի երգը», «Կտոր մը երկինք», «Տղամարդիկ», «Ինչու է աղմկում գետը», «Առաջին սիրո երգը», «Հարսնացուն հյուսիսից», «Թթենի», «Մեր մանկության տանգոն»։ Նվագախմբին իրենց կենդանի կատարումներով կմիանան սիրված երգիչ-երգչուհիներ: Կցուցադրվեն կադրեր ֆիլմերից, անդրադարձ կլինի նաև կոմպոզիտորներին, ռեժիսորներին, կինոարտադրության ոլորտին առնչություն ունեցող այլ մասնագետների։

Նմանատիպ նյութեր