211652_close_icon
views-count18837 դիտում article-date 14:16 15-05-2017

Ազգագրական երգեր կատարող Համո Մուրադյանը համերգով հանդես կգա Ապրիլյան պատերազմում զոհված Սևակ Խաչատրյանի հիշատակին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ. EXCLUSIVE.am

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը և EXCLUSIVE.am-ը հատուկ անդրադարձ են կատարում երիտասարդ կատարողներին. հարթակ տրամադրել իրենց կատարած և սպասվելիք աշխատանքները ներկայացնել հանրությանը: Այս անգամ մենք ներկայացնում ենք երիտասարդ երգիչ Համո Մուրադյանին, ով ստեղծագործում և հանդես է գալիս ազգագրական երգարվեստում: Մեզ հետ զրույցում Համոն ասաց, որ արդեն 11 տարի է, ինչ զբաղվում է ազգային երգով, սովորում է շատ սիրելի վարպետ Գոռ Մեծոյանի վոկալ ստուդիայում: Գոռը նաև «Մեծոյան վոկալ ստուդիա»-ի հետ ունեցել է բազմաթիվ համերգներ, փառատոններ՝ Հայաստանում, ինչպես նաև արտերկրում: [b]-Ինչո՞վ է պայմանավորված ազգագրական երգեր երգելու Ձեր ընտրությունը: [/b] -Ես արմատներով սասունցի եմ և մեր տանը միշտ եղել է ազգային ոգին և մտածելակերպը, հնչել են ազգային երգեր և դա էլ հիմք հանդիսացավ, որ ընտրեցի ազգագրական երգեր և այժմ երգում և ներկայացնում եմ այդ ուղղությունը: [b]-Ի՞նչ նորություններ սպասենք առաջիկայում: [/b] -Շուտով մեր «Գոռ Մեծոյան վոկալ ստուդիա»-ն կունենա տեսահոլովակ, և ես էլ եմ լինելու այդ տեսահոլովակի մեջ, իսկ հետո կլինեն մենահամերգներ՝ մեր կողմից: [b]-Մեր տեղեկություններով՝ Դուք նաև ստեղծագործում եք, մի փոքր խոսենք այդ մասին: [/b] -Առաջին երգս, որ գրել եմ, եղել է Պռոշյան գյուղի բնակիչ, զոհված ազատամարտիկ Ազնավուր Հովհաննիսյանի հիշատակին նվիրված: Դրանից հետո ևս ստեղծագործել եմ այլ երգեր և դրանցից մեկը, որը Հայոց բանակի և Հայոց մեծ եղեռնի մասին է, շուտով կունենա տեսահոլովակ, այս երգի երաժշտական մասով մեծ աջակից է եղել իմ վարպետը՝ Գոռ Մեծոյանը: [b]-Օրերս Դուք այցելել եք Արևիկ համայնք, որտեղ պատրաստվում եք համերգով հանդես գալ։ Ինչո՞վ է պայմանավորված այս համայնքի ընտրությունը: [/b] -Այո, նման բան եղել է: Արմավիր մարզը շատ համայնքներ ունի, դրանցից մեկն էլ Արևիկ համայքն է, որն ապրիլյան պատերազմի ժամանակ հերոս նահատակներ ունեցավ։ Որոշեցինք այդ գյուղում ունենալ հայրենասիրական երգերով համերգ ներկայացնել: Իմ մեջ ցանկություն եղավ Սևակ Խաչատրյանի հիշատակին նվիրված հեղինակային երգ ստեղծագործել։ Սևակն ապրել է Արևիկ գյուղում և ապրիլին Ադրբեջանի սանձազերծած գործողությունների ժամանակ թշնամու դեմ պայքարում զոհվել Հադրութի շրջանում: [b]-Մի փոքր խոսենք նպատակների և ցանկությունների մասին: [/b] -Ցանկությունս այն է, որ իմ մասնագիտական ոլորտում լինեմ ավելի զարգացած և այդ հարցում ինձ միշտ օգնում է վարպետս՝ Գոռ Մեծոյանը։ Ներկա պահին նպատակս այն է, որ բարեհաջող անցնեն մեր վոկալ դասարանի տեսահոլովակի նկարահանումները և հաջող ներկայանանք մեր ժողովրդին: Ազգագրական երգերին տեղիք տալով և ստեղծագործող զրուցակիցս վերջում, ի հավելումն, ասաց. «Թող որ հայոց սահմանները, որը անառիկ է պահում հայ զինվորը, միշտ լինի խաղաղ: Իսկ մեր երիտասարդությանը, մեր հայրենակիցներին ուղղված խորհուրդս էլ հետևյալն է՝ ապրենք ազգային մտածելակերպով, և հայ մշակույթը կապրի մեծ վերելք, և բոլորն էլ կիմանան հայի ազգային ինքնությունը: Իսկ ցանկալի կլինի, որպեսզի բարեխիղճ մարդիկ իրենց լուման ներդնեն մեր ազգային ծրագրերում: Շնորհակալություն»: Նյութը և լուսանկարները՝ ԷՄԻՆ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԻ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 13+
13+

Նմանատիպ նյութեր