3563 դիտում
15:03 03-08-2017
Մայրաքաղաքի վարչական տարածքի երկաթգծերի հարակից հատվածներից հեռացվում է կուտակված աղբը
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանը «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ գլխավոր տնօրեն Սերգեյ Վալկոյի և Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար Արմեն Սարգսյանի հետ միասին գնացքով շրջել և ուսումնասիրել է Երևան քաղաքի վարչական տարածքի Շենգավիթ և Էրեբունի վարչական շրջաններում երկաթգծերի հարակից հատվածները: Շրջայցի ընթացքում գույքագրվել են երկաթգծերի հարևանությամբ գտնվող բոլոր այն տարածքները, որտեղ նկատվել են շինարարական և կենցաղային աղբի կուտակումներ:
Շրջայցից անմիջապես հետո «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության հետ անց է կացվել խորհրդակցություն, որի շրջանակում պայմանավորվածություն է ձեռքբերվել համատեղ ուժերով մշտական հսկողություն սահմանել մայրաքաղաքի վարչական տարածքի երկաթգծերի հարակից հատվածներում, ինչպես նաև բացատրական աշխատանքներ տանել հարակից տարածքների բնակչության շրջանում՝ աղբի հետագա կուտակումները բացառելու նպատակով:
Խորհրդակցությունից հետո Երևանի քաղաքապետարանի և Շենգավիթ վարչական շրջանի պատասխանատուներն անմիջապես անցել են վերոնշյալ տարածքներում առկա աղբի մաքրման և սահմանված աղբավայրեր տեղափոխելու աշխատանքների իրականացմանը: Սույն աշխատանքների նկատմամբ սահմանվել է մշտական հսկողություն:
Նմանատիպ նյութեր
1610 դիտում
20:52 12-04-2014
Երևանում առավել վտանգավոր հատվածներից աղբը մաքրվել է հատուկ ճոպաններով. ֆոտոշարք
2406 դիտում
14:19 06-07-2015
Պատկան մարմինների մեղքով աղբը օրերով չի հեռացվում. գուցե ժամանակ չունեն նստատեղերը շարժելու. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
2291 դիտում
18:18 19-04-2019
Եղանակներն անձրևային են ... մինչդեռ դիտահորերից հանված աղբը չի հեռացվում. Վեոլիա Ջուր
Այս բաժնից
862 դիտում
23:36 23-12-2024
Բանավեճի համար վիճելի թեմայի առկայություն է անհրաժեշտ․ ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակ
703 դիտում
23:09 23-12-2024
Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստը կվարի Փաշինյանը
760 դիտում
22:40 23-12-2024
Երևանի նոր ջրի մաքրման կայանը և աղբաորսիչ սարքերն արդեն գործում են