Նավթի համաշխարհային գները շարունակում են իջնել
Միջազգային առևտրի էլեկտրոնային բորսաներում արունակվում է նավթի գների անկումը, ինչը վկայում են առևտրի տվյալները։
Պատճառը նախօրեին ԱՄՆ-ի էներգետիկայի նախարարության հրապարակած տվյալներն են երկրում նավթի պաշարների վերաբերյալ։
Այսպես, այսօր առավոտյան Լոնդոնի Ice Futures բորսայում Brent նավթի հոկտեմբերյան ֆյուչերսների արժեքը նվազել է 0,38 տոկոսով և 1 բարելի դիմաց կազմել 52,16 ԱՄՆ դոլար։
Նույն ժամանակահատվածում Նյու Յորքի Nymex բորսայում WTI տեխասյան թեթև նավթի սեպտեմբերյան ֆյուչերսների արժեքը նվազել է 0.36 ԱՄՆ դոլար՝ 1 բարելի դիմաց կազմելով 49,41 ԱՄՆ դոլար։