Նավթի համաշխարհային գները շարունակում են իջնել
Նավթի միջազգային շուկայում գնային անկումը երեկվանից շարունակվում է, ինչը վկայում են առևտրի էլեկտրոնաին բորսաների տվյալները, հաղորդում է gazeta.ru-ն։
Այսպես, Լոնդոնի Ice Futures բորսայում Brent էտալոն նավթի մայիս ամսվա մատակարարումների արժեքը նվազել է 0.52%-ով և 1 բարելի դիմաց կազմել 55.63 ԱՄՆ դոլար։
Նույն ժամանակահատվածում Նյու Յորքի Nymex բորսայում WTI տեխասյան թեթև նավթի ապրիլ ամսվա մատակարարումների արժեքն ընկել է 0,66%-ով և 1 բարելի դիմաց կազմել 52,79 ԱՄՆ դոլար։