Հոգեբանը արյունաքամ էր լինում, իսկ մոլեգնած հիվանդը շարունակում էր հարվածները. նոր մանրամասներ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
«Այգ» հոգեբանական կենտրոնի առաջատար հոգեբան Ռուբեն Պողոսյանին դանակահարելու դեպքով նոր մանրամասներ է հայտնում ոստիկանությունը։ Հրապարակված տեսանյութից տեղեկանում ենք, որ Ռ. Պողոսյանի սպանության մեջ կասկածվող Հրանտ Համբարձումյանը նրան դանակի հարվածներ հասցնելուց հետո չի հանդարտվել։ Պողոսյանը արյունաքամ է եղել, սակայն նա շարունակել է բռնության ենթարկել նրան։
Հիշեցնենք, որ հուլիսի 17–ին Ռ. Պողոսյանը ծանր վիճակում տեղափոխվել է հիվանդանոց , որտեղ էլ երեք օր անց մահացել է՝ կարդիոգեն շոկի եւ կրկնակի ինֆարկտի զարգացման հետեւանքով: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ նրան դանակահարելու մեջ կասկածվում է 34-ամյա Հրանտ Համբարձումյանը, որը կալանավորված է: Հայաստանի քննչական կոմիտեում քրեական գործ է հարուցվել, կատարվում է քննություն։