16849 դիտում
15:14 29-07-2017
Ռուսաստանը Ֆրանսիային է փոխանցել «օրենքով գող» Նոդար Ալոյանին
«Շերեմետևո» օդանավակայանում Ռուսաստանի ոստիկանները ֆրանսիացի գործընկերներին են փոխանցել քրեական հեղինակություն Նոդար Ալոյանին, գրում է Lenta-ն։
Նրան որոնում էին Ինտելպոլով՝ մաֆիոզային հանցավոր վերազգային համայնք ստեղծելու, նաև կողոպուտի, դրամաշորթության ու փողերի լվացման համար։
Ն. Ալոյանը, ով հայտնի է որպես Նոդար Թբիլիսկի, ձերբակալվել է Մոսկվայում 2016-ի օգոստոսին։
2006-ին նրան քրեական պատասխանատվության էին կանչել Վրաստանում ատրճանակ պահելու համար։ Հետագայում քրեական հեղինակությունը Ֆրանսիա է տեղափոխվել, որտեղ էլ «թագադրվել է» 2012-ի օգոստոսին՝ եվրոպական «գողական շարժման» մյուս ներկայացուցիչներ Մերաբ Կալաշովի ու Մուսա Մալսագովի հետ միասին։
Ռուսաստան Ալոյանը ժամանել է 2015-ին։ Երբ նրան ձերբակալել են Մոսկվայում, նա հայտնել է, որ քաղաքացիություն ու գրանցում չունի։ Ռուսաստանի անձնագիրը, որը Ալոյանին է տրամադրվել Հյուսիսային Օսիայում, ապօրինի է ճանաչվել ու չեղարկվել, դրա համար էլ նրան Ֆրանսիային արտահանձնելուն ոչինչ չէր խանգարում։
Նմանատիպ նյութեր
176299 դիտում
13:41 19-02-2021
ՇՏԱՊ․ Գագիկ Սուրենյանը զգուշացնում է․ հետո չասեք՝ «Դավիթ գող-գող եկավ, գող-գող գնաց»
3238 դիտում
16:01 15-11-2018
Դատախազությունը «օրենքով գող» Մերաբ Քալաշովին Ֆրանսիային հանձնելու որոշում է կայացրել