211652_close_icon
views-count20361 դիտում article-date 11:52 28-07-2017

Արտակարգ իրավիճակ Երևանում. դիտահորից առատորեն դուրս հոսող խմելու ջրի հոսքը կարճ ժամանակում դադարեցվեց «Վեոլիա Ջուր» ընկերության արագ արձագանքման շնորհիվ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ հուլիսի 27-ին, արտակարգ իրավիճակ էր ստեղծվել Երևանում: Ժամը 13:00-ի սահմաններում Սայաթ Նովա պողոտայի և Չարենցի փողոցի խաչմերուկում գտնվող դիտահորից սկսել էր առատորեն դուրս հոսել խմելու ջուր՝ դժվարեցնելով մեքենաների երթևեկությունը ճանապարհի այդ հատվածով: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն վթարի վայր էին ժամանել «Վեոլիա Ջուր» ընկերություն աշխատակիցները և դադարեցրել ջրի արտահոսքը: Վթարի վայրում հավաքվածներն ասում էին, որ ջրախողովակի վթարվելու պատճառով ջուրն անխնա հոսում էր, սակայն «Վեոլիա Ջուր» ընկերության արագ արձագանքման շնորհիվ խնդիրը կարճ ժամանակում լուծվեց: Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 31+
31+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր