22750 դիտում
10:29 27-07-2017
Կոմանդոսը կդասավանդի Շիրակի համալսարանում. ուսանողները կլինեն ապրիլյան պատերազմի մասնակիցները. «Առավոտ»
«Առավոտ» թերթը գրում է. «Շիրակի Միքայել Նալբանդյանի անվան պետական համալսարանում այս տարվանից կգործի ռազմական հոգեբանություն մասնագիտությամբ մագիստրատուրա, որտեղ կսովորեն ապրիլյան հերոսամարտի մասնակիցները, զոհված զինվորների ընտանիքի անդամները։ Դիմորդները Հայաստանի տարբեր տեղանքներից են, նրանց մեջ կան նաև Վազգեն Սարգսյանի ռազմական ինստիտուտի շրջանավարտներ։
Նախնական պայմանավորվածության կա, որ նրանց կդասավանդի նաև Արցախի հերոս, լեգենդար գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանը՝ Կոմանդոսը։ Այս մասին մեզ տեղեկացրեց Շիրակի պետական համալսարանի սոցիալական գիտությունների ֆակուլտետի հոգեբանության, սոցիալական աշխատանքի և սոցիոլոգիայի ամբիոնի վարիչ, հոգեբանական գիտությունների թեկնածու, դոցենտ, էթնոհոգեբան Կարինե Սահակյանը։
Մեր զրուցակցի համոզմամբ, լեգենդար զորավարի ֆենոմենն է, որ ձգում է բոլորին, անպայման, գալ ու սովորել Շիրակի պետական համալսարանում։ Ամբիոնի վարիչի պարզաբանմամբ, նման բաժին ունենալը ժամանակի հրամայականն է։
«Ապրիլյան դեպքերի ժամանակ մենք համոզվեցինք, որ անհրաժեշտ են հոգեբաններ հայրենիքի ֆենոմենի և ընդհանրապես ապրիլյան դեպքերի նկարագիրը, զինվորների այլ հոգեվիճակի մեջ մտնելը, գիտակցության հետ փոփոխություն կատարվելը հասկանալու համար։ Եվ մենք մտածեցինք, որ անհրաժեշտ է բուհին այս մասնագիտությունը։ Ինչպես նաև արձագանքելով պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի «Ազգ-բանակ» գաղափարադրույթին՝ բուհում բացվեց զինվորական հոգեբանություն մասնագիտությամբ մագիստրատուրա։ Հետագայում կուզենանք, որ մագիստրատուրան գործի Շիրակի պետական համալսարանի և պաշտպանության նախարարության կրթության վարչության հետ համատեղ։
Ո՞ւմ ենք մենք շահագրգռել կամ ցանկացել, որ հայտնվեն մեր բուհում․ ապրիլյան հերոսամարտի զինվորներին, վիրավորներին, ինչպես նաև նրանց ընտանիքների անդամներին, որոնք երկուստեք կարիք ունեն սթրեսից դուրս գալու, իսկ զինվորական հոգեբանության կրթական վերջնարդյունքները միտված են դրան։ Նրանց ընտանիքի անդամներից արձագանք ենք ստացել, օրինակ՝ նահատակված զինվորներից մեկի մայրը ցանկացել է սովորել այստեղ։
Արդեն 30-ից ավելի դիմումներ ունենք, կան խաղաղապահներ, որոնք անդամահատված են, որոնք կարիք ունեն և՛ մասնագիտություն ձեռք բերելու և՛ սթրեսից դուրս գալու, որովհետև զինվոր լինելը դա հոգեվիճակ է, զինվորականը դա մասնագիտություն է։ Այդ հոգեվիճակի պայմաններում կուզենային և՛ կրթություն ստանալ, և՛ դուրս գալ սթրեսից։ Այսինքն` կառավարեին սեփական սթրեսը»,- ասաց մեր զրուցակիցը»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
913 դիտում
16:39 21-11-2014
Լուկաշենկոն չի բացառում, որ իր պաշտոնավարումից հետո կդասավանդի ԲՈՒՀ-ում
5001 դիտում
13:56 03-02-2017
Ապրիլյան քառօրյա պատերազմի մասնակից ուսանողները ստացել են ուսման վարձի առնվազն 50 % զեղչ. ՀՀ ԿԳՆ
Այս բաժնից
1648 դիտում
08:50 21-12-2024
Ինչո՞ւ աշխատանքից ազատվեցին արդարադատության նախարարի բոլոր տեղակալները. «Փաստ»
1282 դիտում
07:36 21-12-2024
Արևմտյան «ժողովրդավարության» դեմքը՝ «յուրային-օտար». «Փաստ»