Լուկաշենկոն չի բացառում, որ իր պաշտոնավարումից հետո կդասավանդի ԲՈՒՀ-ում
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն չի բացառել, որ նախագահական պաշտոնավարման ժամկետից հետո կարող է ԲՈՒՀ ղեկավարել կամ դասավանդել ԲՈՒՀ-ում, հաղորդում է Ria Novosti-ն:
«Ինձ համար լավագույն պաշտոնը ԲՈՒՀ-ի ռեկտորի պաշտոնը կլինի, և ես դեմ չէի լինի այնտեղ դասավանդելուն: Նախագահի կարիերան ավարտելուս հետո, եթե առողջությունս ների, հաճույքով կդասավանդեմ»,-ասել է նա Մինսկում Բելառուսի պետական մանկավարժական ուսանողների հետ հանդիպման ժամանակ:
Հիշեցնենք, որ Լուկաշենկոն Բե;լառուսի նախագահի պաշտոնը զբաղեցնում է 1994 թվականից: Այդ պաշտոնում նա վերընտրվել է 2001, 2006 և 2010 թվականներին: