Մումբայում բնակելի շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 10-ի
Հնդկաստանի Մումբայ քաղաքում գտնվող Դոնգրիի շրջանում 5 հարկանի բնակելի շենքի փլուզման հետևանքով առնվազն 10 մարդ է զոհվել, 15-ը վիրավորվել են: Այդ մասին գրում է РИА Новости-ն:
Ինչպես հայտնում է աղբյուրը` փլատակների տակից փրկարարները դուրս են բերել 25 մարդու: Դեպքի վայրում փրկարարական գործողությունները դեռևս շարունակվում են:
Ամենայն հավանականությամբ փլուզման պահին շենքում եղել է 30-ից 35 մարդ:
Միջադեպը տեղի է ունեցել տեղական ժամանակով 08.40-ին: Վթարի ճշգրիտ պատճառները անհայտ են, բայց ըստ առկա տեղեկությունների շենքը 50 տարեկան է:
Նշենք նաև, որ վերջին Մումբայում արդեն մի քանի օր է չեն դադարում անձրևները: Քաղաքի տարբեր մասերում օրվա ընթացքում գրանցվել է 33 սանտիմետր տեղումներ: